Հաջողության նոտա

Նվիրում և հարգանք ընտրած ուղու հանդեպ. քաղաքագետ Մագդա Արսենյանի «Հաջողության նոտան»

Դպրոցական և ուսանողական տարիներին պարարվեստում հաջողություններ գրանցած Մագդան ցանկացել է դառնալ դիվանագետ, սակայն միավորների տարբերությամբ հայտնվել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Հետագայում ուսումը շարունակել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժնում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։

Քաղաքական գիտությունների թեկնածու Մագդա Արսենյանն աշխատել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և հասարակական կառույցներում, ներկայումս դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

Back to top button