Հաջողության նոտա

Կրթվել, ձգտել, ստեղծել նորն ու շարժվել առաջ. մանրանկարիչ Աննա Մարգարյանի «Հաջողության նոտան»

Դպրոցից հետո Աննան Մատենադարանում մանրանկարչություն սովորելիս հասկացել է, որ հայ միջնադարյան ձեռագրարվեստն անծայարծիր է։ Ավարտելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնը՝ ստացել է հագուստի մոդելավորողի որակավորում։

Սակայն սերը մանրանկարչության հանդեպ նրան կրկին տարել է Մատենադարան, որտեղ նա աշխատում է մինչև օրս՝ որպես մանրանկարիչ–կրկնօրինակող:

Համավարակի ժամանակ առաջացել է գաղափար մշակել ծրագիր և հիմնել ստուդիա, որտեղ սաներին կփոխանցվեր մանրանակրչության տեխնիկան։ Այսօր արդեն Հայկական մանրանկարչության ստուդիան իրականություն է։

Back to top button