Հաջողության նոտա

Պլաստիկ վիրաբուժությունը՝ ոսկերչությանը համարժեք․ «Հաջողության նոտա»

Նրա օրը սկսվում է առավոտյան 6-ին, ավարտվում շատ ուշ: Հիմնական ժամանակն անցնում է վիրահատարանում: Նա բուժում է մարդու հոգիներրը՝ ձերբազատելով նրանց արտաքինի հետ կապված բարդույթներից:

Օգնում է նրանց չընկնել ծայրահեղությունների գիրկը և պահել անհատականությունը: Պլաստիկ վիրաբույժ, Artcosmed-aestetic կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը էսթետ է, նրա համար կարևոր է շրջապատող գեղեցիկ, համահունչ աշխարհը և բուժառուի հարմարավետությունը:

Ասում է՝ այդ պարագայում բժշկի համար աշխատելն ավելի հեշտ է: Կարծում է, որ մասնագետը պետք է մտածի ոչ թե գումարի, այլ ցանկալի արդյունքի մասին: Շատ է սիրում իր աշխատանքը, հատկապես, երբ տեսնում է բուժառուի փայլող աչքերը վիրահատությունից կամ միջամտությունից հետո:

Ռոմանտիկ է. չի թաքցնում սեփական հույզերը, կարծում է՝ հույզերից զուրկ մարդիկ նման են ռոբոտների: Խաղաղ է ու համբերատար. կարծում է, որ հաջողության հասնելու համար պետք է ընտրել բարձր կետ և հասնել դրան, հետո ընտրել ավելի բարձ կետ ու գնալ առաջ: Նաև պետք է նժարի վրա դնել և պատրաստ լինել զոհաբերել որոշակի բաներ:

Թեպետ դեռ երիտասարդ է, բայց հասցրել է հաջողության հասնել մասնագիտության մեջ և հիմնել բիզնես՝ ստեղծելով սեփական կլինիկա: Նրա մասնագիտությունը նման է ոսկերիչի աշխատանքին: Ըստ նրա՝ բժիշկը պետք է լինի բարի, հոգատար, միշտ ժպիտա՝ անկախ հոգնածության աստիճանից:

Back to top button