Հայկական հարց

Քեսաբում ապրող հայերը նույնպես տուժել են Մեծ եղեռնի տարիներին․ «Հայկական հարց»

Քեսաբը ժամանակակից Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և Թուրքիային սահմանակից գավառակ է։ Այն բաղկացած է Քեսաբ ավանից ու շրջակա 10 գյուղից։

Հայերն այստեղ ապրում են դեռ Քրիստոսի ծննդից առաջ։ Տեղի հայությունը մեծապես տուժել է 1909-ին Կիլիկիայում իրականացված կոտորածի ժամանակ և Մեծ եղեռնի տարիներին։

Տարագիրներին օգնել են քրիստոնեական տարբեր հոսանքների ներկայացուցիչները, որոնք համատեղ ուժերով ծրագրեր են կյանքի կոչել։ Նրանք փորձել են կանխել արհավիրքը, նվազագույնի հասցնել վնասները և վերականգնել հայ համայնքի կենսագործունեությունը։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 8-րդ։

Back to top button