ԿարևորՀասարակություն

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են

Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձանց ինքնությունը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- նշված է գրառման մեջ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է տեղական ժամանակով 13:11-ին։ Կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում։ 

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու:

Back to top button