ԿարևորԿյանքին ասել այո՛

Ծնողներս 3 տարի է զինվոր ունեն ու անընդհատ պատերազմական իրավիճակի մեջ են․ Մարատ Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Մարատ Հակոբյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Արմավիրի մարզի  Մրգաշատ գյուղում։ Մինչ զորակոչվելն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ջերմաէներգետիկա» բաժինը։ Պարտադիր զինծառայության է անցել 2020-ի հունվարին։ Ծառայել է նախ  Լուսակերտի ուսումնական, ապա՝ Արցախի Մարտունի 2 զորամասում, որտեղ  էլ 44-օրյային կռվել է որպես հրետանավոր։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակում է Պոլիտեխնիկում, միաժամանակ, գիտելիքները խորացնում  «Արեն Մեհրաբյան»  բարեգործական հիմնադրամում։

Պարտադիր զինծառայության մեջ գտնվող նրա եղբայրը մասնակցել է սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններին՝ Իշխանասարի հատվածում, որտեղ էլ ուսի հրազենային վիրավորում է ստացել։ «Ծնողներս երեք տարի է զինվոր ունեն ու անընդհատ պատերազմական իրավիճակի մեջ են։ Այդ օրերին  ես հասկացա, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել եղբայրս, երբ ես էի բանակում, բայց գուցե այդ երկու օրը  ես ավելի  ծանր տարա, քանի որ 44 օրը իմ աչքերով տեսել եմ»,- ասում է  Մարատը։

Back to top button