ԿարևորՔաղաքական

Ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննել. Տոյվո Կլաարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Եթե տեսանյութը իրական է, ապա հայ զինծառայողների մահապատիժը ռազմական հանցագործություն է՝ ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Տարածվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որում, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե ապացուցվի, որ տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն», — Twitter-ում գրել է Կլաարը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասել է, որ հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութի իսկության պահով կասկածներ չկան:

Նաև նշել է, որ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չեն կարող:

Back to top button