ԿարևորՔաղաքական

Իսկության պահով որևէ կասկած չկա. ՊՆ խոսնակը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Տեսանյութի իսկության պահով որևէ կասկած չկա՝ «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական «Տելեգրամ» ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ գերիների:

«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը», — ասել է ՊՆ խոսնակը:

«Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից», — նշել է Թորոսյանը:

Back to top button