Հայկական հարց

Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվեց հայերի կոտորածով. «Հայկական հարց»

Համիդյան կոտորածներն սկսվեցին Սասունի ինքնապաշտպանության պատժիչ գործողությամբ։ Այդ ջարդերն ընդգրկեցին օսմանյան տերության հայկական ու հայաշատ մյուս բնակավայրերը։ Դրանք նպաստեցին արտագաղթի ալիքի մեծացմանը, ինչի հետևանքով տուժում էր Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը։ Խոսքը վերաբերում էր հատկապես հայկական փոքր գյուղերին։ Եթե իրադրությունը հուսադրող լիներ, արտագաղթածների մեծամասնությունը կվերադառնար հայրենիք։

Հայոց ցեղասպանությունը, սակայն, ստիպեց նրանց մնալ արտագաղթած երկրներում։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Ազգային և կրոնական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում»՝ մաս 5-րդ:

Back to top button