Բիզնես բանաձև

Մոլորակի տնտեսությունը հետընթաց կապրի. Նուրիել Ռուբինի․ «Բիզնես բանաձև»

Հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին մոլորակի տնտեսության համար ծանր հետընթաց է կանխատեսում: Նա դրա համար մի քանի պատճառ է մատնանշում, որոնցից մեկը պետությունների կուտակած պարտքն է:

Ռուբինին ժամանակին ճշգրիտ կանխատեսել էր 2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը։

Արևմուտքի պատժամիջոցների ներքո հայտնված 2 տնտեսություն փորձում են SWIFT վճարահաշվարկային համակարգի սեփական տարբերակը ստեղծել: Ռուսաստան-Իրան պայմանավորվածության մասին հայտարարել է իրանական կողմը:

Ներդրողները վերջին 5 ամսվա ընթացքում զարգացող երկրներից դուրս են բերել ռեկորդային ծավալի գումար: Ներդրումների նման արտահոսք չի նկատվել 2005թ.-ից ի վեր: Մասնագետները երևույթը լավ նշան չեն համարում զարգացող տնտեսութոյւնների համար:

Coca-Cola ընկերությունն իր Sprite գազավորված ըմպելիքի համար այլևս չի օգտագոծի կանաչ պլաստիկե շիշ: Ըմպելիքը կլցվի թափանցիկ պլաստիկի մեջ: Վերադաս կազմակերպությունը հայտարարել է, որ փոփոխությունը հանուն բնության է:

Back to top button