ԿարևորԿյանքին ասել այո՛

Ժամանակը չի գալու, ժամանակը միայն գնում է. Տիգրան Մկրտչյան․ «Կյանքին ասել այո՛»

2016 թվականին Տիգրան Մկրտչյանը ժամկետային զինծառայող էր։ Ասում է՝ չեպեեշնիկ եմ եղել, ծառայության ընթացքում հինգ տեղ եմ տեղափոխվել։ 2016-ի հուլիսի 11-ին  դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստացել Տավուշի  դիրքերից մեկում։  44-օրյա պատերազմին Տիգրանը մասնակցել է որպես կամավորական, կռվել է Մարտունիում, որտեղ էլ սալջարդ (կոնտուզիա) է ստացել։ Պատերազմից անմիջապես հետո ամուսնացավ ծնունդով արցախցի  Իսկրայի հետ, իսկ 2021-ի դեկտեմբերի 6-ին ծնվեց Վաչը՝ առաջնեկը։ Տիգրանը մասնակցում է ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաքի»  ծրագրերին։ Նրա առաջարկությամբ կենտրոնում ստեղծվում է «Հայի գիտակցության պատը», որն իր ճակատագիրը կիսող տղաներին գուցե կօգնի ճիշտ տեղում դնել ճիշտ «վերջակետը»։ Պատերազմով անցած տղաներին օգնելու՝ Տիգրանի ցանկությունը մեծ է, ծրագրերը՝ շատ։ «Մարդիկ սովորաբար ասում են՝ ժամանակը կգա կանենք, բայց ժամանակը երբեք չի գալիս, ժամանակը միայն գնում է, պետք է հասցնել»,-ասում է մեր հերոսը։ Տիգրան Մկրտչյանը  ծնվել է 1997 թվականին Երևանում։

Back to top button