Էկոսֆերա

Սյունիքի բնապահպանական խնդիրներն ու դրա հետևանքները՝ մարդկանց սոցիալական վիճակի վրա․ «Էկոսֆերա»

Սյունիքի մարզում էկոլոգիային վերաբերող խնդիրները շատ են. դրանք անդրադառնում են բնակիչների սոցիալական վիճակի վրա։ Թե՛ հանքարդյունաբերության, թե՛ ՀԷԿ-երի գործունեությունը խնդիրներ է ստեղծում ազդակիր համայնքների բնակիչների համար՝ նվազեցնելով գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը։

Ծառահատումներ, գետերի աղտոտվածություն, հանքարդյունաբերության հետևանքներ և այլ խնդիրներ՝ Սյունիքի մարզում։

«Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանի հետ զրուցեցինք, նա ուղղակի կապ է տեսնում բնապահպանական խնդիրների և մարդկանց սոցիական պայմանների միջև։

Դրանք փոխկապակցված են, հետևաբար բնակչությունը պետք է ակտիվ արձագանքի և մասնակցություն ունենա այս կամ այն բնապահպանական հարցի վերաբերյալ։

Վարդազարյանը նշում է՝ համայնքում առկա էկոլոգիական խնդիրների և համայնքի վրա դրանց ազդեցության մասին։

«Զբոսավարներ հարավից» ՀԿ համահիմնադիր, զբոսավար և բնապահպան Դավիթ Հակոբյանն էլ, որն ակտիվ գործունեություն է ծավալում տուրիզմի ոլորտում, պատասխանեց մեր այն հարցին, թե որքանո՞վ են խոչընդոտում մարզի բնապահպանական խնդիրները զբոսաշրջության զարգացմանը։

Back to top button