Դպրություն

Աջակցություն ուսուցիչներին՝ ներառական կրթության շրջանակներում. «Դպրություն»

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են բովանդակային նյութեր, որոնց նպատակն է՝ ՀՀ-ում հանրակրթության ոլորտում ներառական կրթության որակյալ իրականացումը, յուրաքանչյուր սովորողի առավելագույն մասնակցության ապահովումը, ուսուցչի մեթոդական աջակցության տրամադրումը:

Մինչև 2023թ․-ը ՀՀ-ում պետք է վերջնական անցում կատարվի համընդհանուր ներառական կրթության։ ՀՀ դպրոցները ներառական և երեխայակենտրոն դարձնելու գործընթացում ի՞նչն է ավելի լավ աշխատում երեխաների համար և ո՞ր ուղղությամբ է պետք շարժվել:

Ներառական կրթության արդյունավետ իրականացման հիմնական մոտեցումների մասին են խոսում ոլորտի պատասխանատուները՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյանը, «Յունիսեֆ»-ի Հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի պետ Ալվարդ Պողոսյանը և Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահաիտ Խոսրովյանը։

Back to top button