ԿարևորՍպորտ

ՀՖՖ նախագահը ոսկե մեդալ է նվիրել Անդրանիկ Ադամյանին

ՀՀ վաստակավոև մարզիչ Անդրանիկ Ադամյանն այսօր նշում է իր ծննդյան 70-ամյակը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այդ կապակցությամբ այցելել է Գյումրի և ՀՖՖ ոսկե մեդալ ու անվանական մարզաշապիկ նվիրել անվանի մասնագետին, հայտնում են ֆեդերացիայից։

Կյանքի մոտ 40 տարին Անդրանիկ Ադամյանը նվիրել է իր սիրելի թիմին` Գյումրիի «Շիրակին», սկզբում որպես ֆուտբոլիստ, ապա` մարզիչ: 1990-2005թթ նա եղել է «Շիրակի» գլխավոր մարզիչը: Այդ ընթացքում «Շիրակը» երեք անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և Սուպերգավաթակիր, հինգ անգամ` փոխչեմպիոն:

Անդրանիկ Ադամյանը կարճատև գլխավորել է նաև Հայաստանի հավաքականը, ինչպես նաև հաջողությամբ աշխատել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում:

Ցուցադրել ավելի
Back to top button