Ձեր փաստաբանը

Զինծառայողների բնարանային ապահովման հիմնախնդիրները․ «Ձեր փաստաբանը»

Զինծառայողների բնակարանային հիմնախնդիրները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ վարձակալության հետ կապված փոխհատուցման, նախկին զինծառայողներին բնակելի տարածությունից հանելու, հիփոթեքային վարկավորման, հերթացուցակների հետ կապված խնդիրներ:

Մասնավորապես, բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման հետ կապված ծագող խնդիրներից են ծառայության վայրից 30 կիլոմետր շառավիղով վարձակալած բնակարանում հաշվառված լինելու պատճառաբանությամբ զինծառայողին վարձակալած բնակարանի դիմաց դրամական փոխհատուցում չտրամադրելու պրակտիկան:

Կամ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերին զինծառայողների մասնակցության որոշ խոչընդոտներ օրինակ երկար տարիներ ծառայող սպաների համար, ովքեր երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մտադրություն ունեն, ինչպես նաև շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար ծրագրից օգտվելու անհնարինությունը:

Խնդիրներից են նաև զինծառայողների համար ծառայողական բնակարանները կոմունալ ենթակառուցվածքներով ապահովվելու հարցը: ՄԻՊ-ի կողմից վերոհիշյալի լուծման առնչությամբ առաջարկություններ են ներկայացվել ԱԺ: Զրույց ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Համլետ Հարությունյանի հետ։

Back to top button