ԿարևորՀասարակություն

Բժշկական սարքավորումներ` Արմավիրի առողջության առաջնային պահպանման կենտրոններին

Արմավիրի մարզպետարանի հետ շարունակվող համագործակցության շրջանակում UNICEF-ի հայստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ.

  • 2 շարժական սոնոգրաֆիկ սարք
  • 40 էլեկտրոնային կշեռք՝ հասակաչափով
  • 200 հատ պուլսոքսիմետր
  • 40 շարժական հեմոգլոբինոմետր

Բազմավաղադրիչ ծրագրի թիրախային խմբում են տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիներիը, մասնավորապես՝ երեխաները և հղի կանայք:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել վերջիններիս շրջանում մատուցվող բժշկական ծառայությունները: Տեղեկացնում է մարզպետարանը։

ՀՀ Արմավիրի մարզպետարանը, կարևորելով UNICEF-ի հայստանյան գրասենյակի և Ճապոնիայի կառավարության կողմից մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին տրամադրվող բժշկական սարքավորումների նշանակությունը և թիրախային խմբերին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը՝ իր խորին շնորհակալությունն է հայտնում մարդասիրական ձեռնարկն իրկանացնող կողմերին:

Back to top button