Հայկական հարց

Սեբաստիայում հայերն ունեին հողի սեփականություն․ «Հայկական հարց»

Սեբաստիան 11-րդ դարի կեսերից հայտնվում է մուսուլմանական տարբեր տիրապետությունների ներքո։ 1060 թվականին այն գրավում են սելջուկները, 1398-ին՝ օսման թուրքերը, իսկ 1400 թվականին՝ Լենկ Թեմուրը։

Կարճ ժամանակ անց՝ այս տարածքը հայտնվում է Օսմանյան կայսրության սահմանների ներքո։ Հայերի համար ստեղծված անբարենպաստ հանգամանքները նրանցից շատերին ստիպում են 17-րդ դարից սկսած արտագաղթել Ղրիմ, Լեհաստան, Զմյուռնիա, Կ․Պոլիս և այլուր։

Հայերի իրական թվաքանակի մասին, սակայն, խեղաթյուրված տեղեկություններ են տալիս թուրքական իշխանությունների կազմակերպած մարդահամարները։ Այդ ճանապարհով նրանք ցանկանում էին հրաժարվել Հայկական հարցի համար բարենորոգումների միջոցով լուծում գտնելուց՝ հասկանալով, որ հայերը վերջնահաշվում կարող էին ինքնավարություն պահանջել, և սոցիալական խնդիրներն այդպիսով թուրքերի համար հնարավոր է ունենային քաղաքական անցանկալի հետևանքներ։

Այս առումով մասնավորապես վտանգ էր ներկայացնում Սեբաստիայի նահանգը, որտեղ հայերն, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի, հողի սեփականատերեր էին, և հայ կալվածատերերի դաշտերում աշխատում էին թուրք գյուղացիներ։

Թեմային է անդրադառնում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 16-րդ։

Back to top button