ԿարևորՀասարակություն

ԱՀԿ-ն կասեցրել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կասեցրել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը: Այս մասին, ինչպես ՏԱՍՍ-ն է հաղորդում, չորեքշաբթի օրը հայտարարեց ԱՀԿ -ում գործող Համաամերիկյան առողջապահական կազմակերպության տնօրենի օգնական Ժարբաս Բարբոսան:

«Ինչ վերաբերում է Sputnik V պատվաստանյութի հաստատմանը, ապա այս գործընթացը կասեցվել է, քանի որ պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում ստուգման ժամանակ պարզվել է, որ այս գործարանը չի համապատասխանում արտադրության նոր գործելակերպին», — ասել է Բարբոսան:

Նա նաև նշել է, որ հաստատման գործընթացը կասեցվել է, մինչև ռուսական պատվաստանյութի արտադրողները չձեռնարկեն անհրաժեշտ միջոցները և նոր ստուգում չանցկացնեն:

Ռուսաստանն առաջինն էր աշխարհում, որը գրանցեց Sputnik V պատվաստանյութը 2020 թվականի օգոստոսի 11 -ին: Ռուսական դեղամիջոցը հաստատելու մասին դիմումը ԱՀԿ է ներկայացվել այս տարվա հունվարի վերջին: Դրա գրանցման ժամկետը դեռ անհայտ է: Պատվաստանյութի արդյունավետությունը The Lancet առաջատար բժշկական ամսագրում հրապարակված տվյալների համաձայն 91.6% է:

Back to top button