Հայկական հարց

Քրդերի վրա էր դրված հայերի պահանջատիրությունը զսպելու «առաքելությունը»․ «Հայկական հարց»

Թուրքական իշխանությունները Հայկական հարցը լուծելու այս քաղաքականությունը կիրառում էին ողջ Արևմտյան Հայաստանում, այդ թվում՝ Բիթլիսի նահանգում։

Քրդերը ոչ միայն թալանում և սպանում էին հայերին, այլև որոշակի հարկ էին վերցնում՝ նրանց ոչ տեղաբնակ քրդերից ու թուրքերից իբրև թե պաշտպանելու համար։

Բիթլիսահայերը հաճախ դիմում էին պանդխտության, որ հոգային ընտանիքի հոգսերը, կարողանային գումար վաստակել՝ թե´ քրդերի սահմանած, թե´ պետության պահանջած հարկերը վճարելու համար, նաև փրկվեին թուրքական և քրդական ավարառությունից և հալածանքներից։ Առավելապես գյուղական բնակավայրեր ունեցող Բիթլիսում հայերը հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 10-րդ։

Back to top button