ԿարևորՍպորտ

Տոկիո 2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց (տեսանյութ)

Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում` հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան:

Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։

Back to top button