ԿարևորՀասարակություն

Նախ՝ կառուցել, հետո՝ օրինականացնել․ ինչպես ապահովել մուտքեր ՏԻՄ բյուջե

107 ինքնակամ շինության բացահայտում՝ այս տարի, 430-ը՝ անցած 2020-ին․ բացահայտումները արվել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում։ Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ ինքնակամ շինություններ շատ կան հատկապես Երևանում, դրանց կառուցումը շարունակվում է նաև այսօր։

Գեղամ Շախբազյանի դիտարկմամբ՝ հասարակական օբյեկտներն  օրինականացնելիս պետք է ուշադրություն դարձնել  հրդեհային անվտանգության նորմերին։ Ինքնակամ շինությունների կառուցման ժամանակ արձանագրված  նորմատիվային շեղումները բազմաթիվ խնդիրներ են առաջ բերում։

Այժմ փորձում են հասկանալ ինչպես կարգավորել չօրինականացված կառույցների խնդիրը։ Հատկապես փոքր համայնքներում համայնքապետերն են հորդորում օրինականացնել ինքնակամ շինությունները։ Սա, Գեղամ Շախբազյանն ասում է՝ բացատրվում է նրանով, որ օրինականացվելու համար ինքնակամ կառույցը նախ անցնում է համայնքին, ապա՝  օտարվում աճուրդով։ Գումարը մուտքագրվում է համայնքային բյուջե ։

Որպեսզի տնտեսավարողը շտկի արձանագրված խախտումները, տեսչական մարմնի աշխատակիցները պետք է հետևեն նրանց տրված կարգադրագրի ընթացքին։ Այս դեպքում, Գեղամ Շախբազյանի կարծիքով, իրենց աշխատանքի արդյունքը առավել շոշափելի կլինի։

Back to top button