Ստարտափ Հայաստան

Երբ կիրառական կորցրած նշանակությունը վերածվում է դեկորի․ «Ստարտափ Հայաստան»

Ֆրունզե Ալեքյանն ու Արթուր Զախարյանը որոշեցին կարծրատիպեր կոտրել ու ցույց տալ, որ հնարավոր է ընկերների հետ բիզնես սկսել, հաջողել ու հարաբերություններն ավելի լավացնել։

Մեծերից հաճախ կլսենք, որ ընկերոջ հետ բիզնես սկսել պետք չէ․ հարաբերություններ են փչանում, տարիների ամուր ընկերությունն է տուժում ու էլի լիքը խնդիրներ, որոնք կամաց-կամաց ընկերներին հեռացնում են իրարից։

Բայց Ֆրունզե Ալեքյանն ու Արթուր Զախարյանը որոշեցին կարծրատիպեր կոտրել ու ցույց տալ, որ հնարավոր է ընկերների հետ բիզնես սկսել, հաջողել ու հարաբերություններն ավելի լավացնել։

Թվում է, թե աշխարհում նոր բան ստեղծել չի լինի, բայց մարդկային ուղեղն այդ առումով անգերազանցելի է։ Մոմը, որը մինչեւ էլեկտրականության հայտնագործումը ուներ կիրառական հստակ նշանակություն, լուսավորում էր տարածքը, այսօր արդեն բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում։

Ասենք՝ դառնում է դեկորի մաս։ Հենց մոմին նոր կյանք տալու բիզնես գաղափարը վաղուց է եղել ընկերների մոտ, իսկ թե ինչ ուղղությամբ պետք է գնային, դա հայտնի չէր։

Օրերից մի օր, Արթուրը սովորականի պես թերթում է իր ինստագրամյան էջն ու հանդիպում մի գեղեցիկ աշխատանքի, հետո մանրամասն հետաքրքրվում է ու հասկանում, որ ուզում է հենց Ֆրունզեի հետ սկսել այդ բիզնեսը։

Գաղափարը լավն էր, բայց ոչ Ֆրունզեն, ոչ էլ Արթուրը կապ չունեին մոմագործության հետ։ Արթուրը մարքեթոլոգ է, Ֆրունզեն՝ տնտեսագետ։ Բայց քանի որ մոմերը տղաները շատ էին հավանել, որոշեցին սովորել այն ամենը, ինչ կապված էր մոմագործության հետ ու զբաղվել արտադրությամբ։

Արթուրի և Ֆրունզեի պլանները կապված են Հայաստանի հետ։ Տղաները փաստում են, որ Հայաստանը լավ միջավայր է բիզնես սկսելու ու հաջողելու համար։

Ժամանակին եղած կարծրատիպերն էլ գնալով կոտրվում են ու եթե այս տեմպերով գնա, շուտով Հայաստան և բիզնես բառերի արանքում կարծրատիպեր չեն լցվի։

Back to top button