ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել են Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպելու պատրաստակամության մասին հարցին:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, թե’ Նիկոլ Փաշինյանը, թե’ Իլհամ Ալիևը նշել են, որ պատրաստ են հանդիպել՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար:

Նիկոլ Փաշինյան․ «Մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»։

Իլհամ Ալիև․«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և յուրաքանչյուր այլ քաղաքում, որպեսզի վերջ դնենք դիմակայությանը և գտնենք կարգավորման ճանապարհներ»։

Back to top button