ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ի՞նչ է փոխել համավարակն անշարժ գույքի շուկայում

Անշարժ գույքի շուկայում գների անկման նախադրյալներ չկան՝  «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է Ռեդինվեստ գրուպ ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն  Էդուարդ Ապրիյանը։ Նրա կարծքիով՝ անշարժ գույքի շուկան ճգնաժամից դուրս կգա հաջորդ տարվա ընթացքում։

2020թ․առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 80 տոկոսով, բայց գների էական նվազում չի արձանագրվել։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Երևանում 2020 թ. հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք․մ․ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020թվականի հունիս ամսվա համեմատ նվազել են շուրջ 2 %-ով, իսկ 2019 թվականի հուլիս ամսվա համեմատ՝  աճել 7%-ով:  Մարզերի քաղաքներում 2020թ. հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք․մ․ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի հունիս ամսվա համեմատ է նվազել է 1 %-ով, իսկ 2019 թվականի հուլիս ամսվա համեմատ՝ աճել 2.5%-ով:

«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում Էդուարդ Ապրիյանը  ներկայացրել է համավարակի շրջանում ոլորտի հիմնական խնդիրներն ու միտումները։

Back to top button