Ստարտափ Հայաստան

Հավելվածը բժշկին այցելելու նոր մշակույթ է ձևավորում․ «Ստարտափ Հայաստան»

Իրինա Ղազարյանը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Չնայած մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց հետաքրքրությունը առողջապահական ոլորտի հանդեպ մեծ է եղել։ Բժիշների աշխատանքին ուշադիր հետևել է, լսել բազմաթիվ պատմություններ և այդ կուտակված ինֆորմացիայի արդյունքում որոշել է ստեղծել մի հավելված, որը կհեշտացնի թե բժիշկների, թե բուժառուների կյանքը։

Գաղափարի իրագործմանը միանում է Զավեն Նաղաշյանը։
Այս հավելվածը մարդկանց կօգնի ճիշտ կողմնորոշվել, թե առողջական որևէ խնդրի ժամանակ որ բժշկին դիմել, հավելվածի հնարավորություններից մեկի օգնությամբ էլ բժշկի մասին այլ այցելուների կարծիքները կարդալով կարելի է հասկանալ, թե տվյալ բժիշկն ինչքանով է տիրապետում իր մասնագիտությանը, ինչպես է վերաբերվում իր հիվանդներին և այլն։

Հավելվածի հեղինակների նպատակն ոչ միայն դաշտում կարգավորում մտցնելն է, այլև երիտասարդ բժիշկներին հնարավորություններ տալը, որպեսզի մեծ մրցակցության մեջ լավագույն մասնագետները չկորչեն։

Back to top button