ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրով ներտնտեսային ցանցեր են նորոգվում 105 գյուղերում

«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Մամիկոն Գասպարյանն է։

Նրա հետ զրուցել ենք ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի և դրանց արդյունավետության մասին։

Ըստ Գասպարյանի`  հակաճգնաժամային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ․ներտնտեսային ցանցերի հիմնանորոգում, ինքնահոս համակարգերի կառուցում ՝ գործող մեխանիկականների փոխարեն, տասնամյակներով շահագործվող մայր և երկրորդ կարգի ջրանցքների արդիականացում ։ Արդյունքում՝ ջրային պաշարներն  ավելի արդյունավետ կօգտագործվեն, էլեկտրաէներգիա, ֆինանսներ ու այլ ռեսուրսներ կխնայվեն, զգալի կավելանան ոռոգելի հողատարածքները։

Ծրագրի շահառուները հազարավոր տնտեսություններ են։ Հիմնադրամի մասնաճյուղն իրականացնում է նաև ռազմավարական կարևորության ջրամբարների շինարարություն․ ի՞նչ փուլում է աշխատանքը  կառուցվող ջրամբարներում, արդյո՞ք նոր ջրամբարներ կառուցելու հեռանկար կա ։ Խոսել ենք նաև ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին։

Back to top button