ԿարևորՀասարակություն

Լավ կլիներ կորոնավիրուսի մասին մեր հասարակության վերաբերմունքն ավելի շուտ իմանայինք․ վարչապետ

«Կորոնավիրուսի մասին մեր հանրության վերաբերմունքի մասին լավ կլիներ մենք ավելի շուտ իմանայինք»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Ռադիոլուրի հարցի։

«Ես ավելի շատ տեղեկացել եմ մեր հանրության վերաբերմունքից։ Ես չէի կարողանա պատկերացնել, որ մեր երկրում կարող է տարածվել այնպիսի լուր, որ կորոնավիրուսը սուտ է, չկա կորոնավիրուս։ Հիմա մենք քաղում ենք այդ տեղեկատվության պտուղները»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ եթե երկու ամիս առաջ էլ իմանային, միևնույնն է նման ձևով էին վարվելու։

«Եթե խոսակցությունը արդյունք կտար, այդ խոսակցությւոնը արդյունք կտա նաեւ հիմա։ Մենք մտել ենք դժոխք, բայց հումանիտար աղետի դեռ չենք հասել։  Մենք պիտի անցնենք դժոխքի միջով, բայց առանց հումանիտար աղետի»,- եզրափակել է վարչապետը։

Back to top button