ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մայր թատրոնի սահմանները բացվել են, կլանային մտածողություն այլևս չկա․ Վարդան Մկրտչյան

«Ռադիոլուրի» հյուրասրահում Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն  Վարդան Մկրտչյանի հետ խոսել ենք թատրոնի ծրագրերից, սպասվող ներկայացումներից  ու Մայր թատրոնի «ինտրիգներից»։

Թատրոնն առողջացման պրոցեսի մեջ է՝ ասում է Վարդան Մկրտչյանը և որպես ապացույց նշում՝ միայն հունվարին տոմսարկղից 22 հազար տոմս է վաճառվել։

Ըստ տնօրենի՝ Մայր թատրոնի սահմանները բացվել են,  կլանային մտածողություն  այլևս չկա։

«Ովքեր աշխատում են թատրոնում, գնահատվում են, ովքեր շատ են աշխատում, շատ  են գնահատվում։  Ինձ համար սկզբունք է, որ կլանային համակարգեր չլինեն։ Ես չեմ կարող հանդուրժել երևույթներ, որոնք եղել են մեր թատրոնում։ Օրինակ, չեմ կարող աշխատել մի վայրում, որտեղ մարդը չի աշխատում և  բարձր աշխատավարձ է ստանում»,–ասում է թատրոնի տնօրենը։ 

Մայր թատրոնն այս շրջանում  չի խզում  կապը հանդիսատեսի հետ և հանդիպումները շարունակում է առցանց տիրույթում։

Նախորդ  տարի տրվել էր  «Դասարան+դասական»  թատերական  կրթական ծրագիրը, որը  մշակվել էր ավագ դպրոցի աշակերտների համար և միտված էր ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։  Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում էին Մայր թատրոնի և   թատերական աշխարհի հետ։

Թատրոնն առաջարկում է այդ դասախոսություններին հետևել առցանց՝ թատրոնի ֆեյսբուքյան էջում։  

Back to top button