ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բարձր պարգևավճարներ՝ նաև բժիշկներին և ուսուցիչներին․ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ

Հայաստանի ղեկավարության  նախաձեռնած քաղաքական ազատականացումը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ավելացել է մրցակցությունը, ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը։

Նման գնահատական է տալիս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունը աշխարհում — 2020» գլոբալ զեկուցում, որը հրապարակվել է օրեր առաջ: Գնահատականը վերաբերում է 2019–ի ՏԻՄ ընտրություններին։

«Թրանսփարենսի  ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չափազանց կարևոր է համարում, որ մարտի 31–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն Արցախում նույնպես անցնեն ազատ և արդար, մրցակցային պայմաններում։

Freedom House –ի զեկույցի հեղինակները Լեռնայիրն Ղարաբաղում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները շահեկանորեն առանձնացնում են  Եվրասիական տարածաշրջանի մյուս անջատված տարածքներում տեղի ունեցող գործընթացներից։

Վարուժան Հոկտանյանը սա կարևորագույն փաստարկ է համարում Լեռնային Ղարաբաղի միջազգային ընկալման տեսանկյունից․  ժողովրդավարության ճանապարհով գնացող Արցախը չի կարող լինել ավտորիտար, բռնապետական Ադրբեջանի կազմում։

Հայաստանում գրանցված դրական առաջընթացն ամրագրելու տեսանկյունից Վարուժան Հոկտանյանը կարևորում է նաև Սահմանադրության հանրաքվեի ազատ,  արդար և առանց կեղծիքների անցկացումը։ «Դա կարևոր է ոչ միայն մեր երկրի դրական իմիջի, Արցախի խնդրի, այլև ներդրումների համար․ այդ թվերին նայում են նաև պոտնեցիալ ներդրողները»,– փաստում է նա։

«Ռադիոլուրի հյուրասրահ»– ում Վարուժան Հոկտանյանը խոսել է նաև  հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված երկու օրենսդրական փաթեթների մասին՝ նշելով դրանց խութերն ու ընդգծելով ճիշտ կիրարկման անհրաժեշտությունը։

Հայաստանում  կոռուպցիայի  դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում  նա անհրաժեշտ է համարում  ոչ միայն պետծառայողների, այլև ուսուցիչների ու բժիշկների համար բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների սահմանումը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close