ԿարևորՄտքերի խաչմերուկ

Բարեխիղճ մրցակցություն՝ տոնական գնումներին ընդառաջ

«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «Մտքերի խաչմերուկ» հեղինակային հաղորդման ժամանակ տոնական գնումներին ընդառաջ խոսել է անբարեխիղճ մրցակցության մասին։

Ըստ գործարարի՝ չինական խոշոր ընկերությունները, որոնք աշխարհը գրավեցին կրկնօրինակելով հայտնի ընկերությունների արտադրատեսակները, տարիներ հետո  անգամ իրենք հասկացան, որ շուկայում մրցունակ լինելու եւ կայուն տեղ զբաղեցնելու համար պետք է սեփական բրենդով ներկայանալ։

«Ինչո՞ւ, քանի որ կեղծելով եւ նմանակելով մեկ այլ ապրանքանիշի ապրանքատեսակ՝ անուղղակիորեն գովազդում ես այդ ընկերության արտադրանքը»,–ասում է Բակուր Մելքոնյանը։

Նրա գնահատմամբ՝ հայ սպառողն այսօր ավելի գրագետ է  ու նրան մոլորեցնելն ավելի դժվար է, քան նախկինում։

Back to top button