ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Իշխանությունը պետք է զգուշորեն միջամտի տնտեսությանը. Բագրատ Ասատրյան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի տնտեսական դաշտում փոփոխություններն էական են»,-«Ռադիոլուրի հյուրասրահում» հայտարարել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: 

Ասատրյանը հիշեցրել է մինչ 2018 թվականը ձևավորված խորհրդարանի կառուցվածքը, նշել, որ նախորդ իշխանության ամենամեծ հանցավորությունը բացասական վերաբերմունքն էր կրթության նկատմամբ:

«Իրենց պետք էր տգետ հասարակություն»,- ասել է Բագրատ Ասատրյանն ու նկատել. «Այսօր կարող եմ պնդել, որ այս քաղաքականությունը չկա: Այսօր իշխանության մեջ էական տնտեսական շահեր ունեցող անձինք չկան, մեծ շահեր, խմբեր չկան, որոնք որոշիչ դերակատարություն ունենան տնտեսության մեջ»,- ասել է տնտեսագետը:

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան, դրական զարգացումները  նկատել են, սակայն, մտահոգություններ  կան. հատկապես՝  բյուջեի ծախսերի թերակատարման մասով:

«Իշխանությունը պետք է շատ զգույշ. մտածված, երեք-չորս քայլ առաջ մտածելով՝ միջամտի տնտեսությանը»,- ասում է տնտեսագետը:

Back to top button