ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Ռադիոլուր»-ի հյուրասրահում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է

Ոչ կառավարությունը, ոչ փորձագիտական հանրությունը չի կարող հստակ տվյալներ ասել, որ Հայաստանում ենք մենք ապրում` «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։ «Մենք գիտե՞նք ՀՀ-ում քանի մեխանիկ, բժիշկ, ատաղձագործ ունենք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ անգամ չգիտենք որքանով են ճիշտ թափուր աշխատատեղն ունենալու մասին հայտարարությունները, անգամ ճիշտ արձանագրված չէ իրական գործազրկությունը։

Ըստ տնտեսագետի՝ ներկա իրավիճակը գնահատելը լրջագույն օգնություն կլինի եւ հանրությանը, եւ կառավարությանը, որպեսզի իրատեսորեն կառուցենք ծրագրերը։ Եթե սթափ պատկերացումն չունենանք, ուրեմն զբաղվում ենք ինքնախաբեությամբ»,- ասել է նա։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրենը «Ռադիոլուրի» հյուրասրահում ամփոփել է Հայաստանի ԵԱՏՄ ինտեգրման 6 տարիները։

Back to top button