ԿարևորՍպորտ

Արարատ-Արմենիան առաջին խաղակեսից հետո հաղթում է Դյուդելանժին

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:

Առաջին խաղը կայանում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում է 1-0 հաշվով: Առաջին 45 րոպեի ընթացքում Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը:

Անընդհատ գրոհներ խաղի հենց մեկնարկից, որոնք տվեցին իրենց արդյունքը 22-րդ րոպեին: Գեորգի Պաշովի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մայիլսոն Լիման:

Խաղասկզբի վերջնամասում հյուրերը լավ հնարավորություն ունեին հաշիվը հավասարեցնելու, սակայն փայլուն խաղաց Աբակումովը:


Back to top button