Տնտեսական

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 11 ընկերության

Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:


Օրինապահ հարկ վճարողների ցանկ

«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ

«ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ

«Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ

«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ

«ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ

«ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ

«ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ

«ԱՎՅԱՆ» ՍՊԸ

«ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ

Back to top button