ԿարևորՔաղաքական

Փաշինյանը Բրյուսել կմեկնի


Մինչեւ վերջերս հայտնի չէր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ հանդիպումներ է ունենալու հուլիսի 11-12-ին Բրյուսել կատարելիք այցի ընթացքում:  Առաջիկա երկու օրվա ընթացքում այդ հստակեցումները կլինեն: Բրյուսելյան այցն ունի երկու ուղղություն՝ հանդիպում ԵՄ ղեկավարության հետ եւ մասնակցություն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Առաջինին առնչվող խնդիրներ չկան:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալիսկին անգամ հայտարարել է, որ  «Փաշինյանին անչափ ջերմ կընդունեն Բրյուսելում»։  

Այլ է ՆԱՏՕ -ի գագաթնաժողովին մասնակցելու հարցը, ինչ շուրջ էլ հենց ծավալվում են քննարկումները: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների  ավարտին ընդունվում են  Կոմյունիկեներ՝ հռչակագրեր, որտեղ կետ առ կետ նշվում են բոլոր առաջնահերթությունները և  կառույցի վերաբերմունքը դրանց: Տարբեր հակամարտությունների հարցում ՆԱՏՕ-ն սովորաբար պաշտպանում է «տարածքային ամբողջականության» սկզբունքը  և  օգտագործում է այդ ձեւակերպումն իր փաստաթղթերում:

Դա է պատճառը, որ նախկին իշխանությունները մեծամասամբ հրաժարվել են մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին:

Այս պահի դրությամբ արդեն հստակեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրուսել մեկնել-չմեկնելու հարցը: ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանին առաջարկել էր չմեկնել՝ եթե  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն Հայաստանի եւ Արցախի համար անբարենպաստ ձեւակերպումներ:

Կառավարությունում ընդունված որոշումն այս մասով «Ռադիոլուր»-ին փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Նախատեսված այցին ընդառաջ ֆեյսբուքյան գրառմամբ Աշոտյանը հիշեցրել էր. «ՆԱՏՕ-ն ոչ միայն հավաքական Արեւմուտքն է՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այլեւ Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանին վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը»: Պատգամավորի մտավախության հիմնավորումները փորձեցինք ճշտել անձամբ իրենից:

Իշխանական նախկին պատգամավորը հիմնավորում է՝ քանի որ այլեւս կառավարության մաս չէ եւ տեղյակ չէ զարգացումներից, չի ցանկանում ոչ ճշգրիտ մեկնաբանություններ անել: ֆեյսբուքի միջոցով նա պարզապես փորձել էր կիսվել նախկինում ունեցած փորձով: Ներկայացնենք, թե ինչ էր գրել Աշոտյանը.

«Մշտապես ստանալով մասնակցության հրավեր՝ մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով Գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարաշածրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները եւ, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը եւ տարածքային ամբողջականության իմպերատիվը NATO-ի մոտեցումներում:

Եթե NATO-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձեւակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում եւ առիթով, չհամադրելով NATO-ի միջոցառումը եւ ՀայաստանԵՄ օրակարգը»:

Այնպես չէ, որ Փաշինյանը տեղյակ չէ նման խնդիրներից: Դեռ երեք օր առաջ Արենիում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու մասին նա խոսել էր «եթե»-ներով՝ նշելով, որ միայն արտառոց զարգացումների պատճառով չի մեկնի այնտեղ:

 

 

Ինչ ձեւակերպումներ տեղ կգտնեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում՝ արդյունքը մեծապես կախված է «այնտեղ» աշխատող մեր դիվանագետներից: Այն, որ նման աշխատանք տարվում է, մեզ հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակը.

 

 

Այս թեմայի շուրջ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան առաջարկը նաեւ վիրտուալ քննարկումների առիթ դարձավ: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը առաջարկում է նախ եւ առաջ հասկանալ՝  գագաթնաժողովի հռչակագրում ով ինչը կհամարի ընդունելի կամ անընդունելի: Լրագրող Արմեն Դուլյանի համար ակնհատ է մասնակցության անհրաժեշտությունը:

«Գոնե հնարավորություն է ընձեռում թեկուզ եւ աննշան չափով ազդելու այդ փաստաթղթերի վրա… Չմասնակցելը նման տեսական հնարավորություն էլ չի տալիս…»,- հիմնավորում է գրառման հեղինակը:

Արմեն Աշոտյանը չի համաձայնել եւ բացատրել, որ  նման դեպքերում նախագիծը նախապես է պատրաստ լինում:

Back to top button