Քաղաքական

Եթե մյուս 3 ուժերը 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի. Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ չեն խոչընդոտի, որ ՀՀ-ն ունենա վարչապետ:

«Ես բառացիորեն փոխանցել եմ իրեն, եթե ԱԺ-ի  երեք քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու, այսինքն՝ մեկ թեկնածուով հանդես գան, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա այդ թեկնածուին»,- ասաց նա և հաստատեց, որ քվորում կապահովեն:

Հարցին, թե այսինքն՝ վարչապետ կընտրվի, Բաղդասարյանը հստակեցրեց. «Մենք չենք խոչընդոտի , որ մեր երկիրն ունենա վարչապետ»:

Back to top button