ՎերլուծականՔաղաքական

Կոնֆլիկտի հաղթահարման լավագույն ճանապարհը երկխոսությունն է

Քաղաքագետ, բանակցություների վարման տեխնոլոգիաների մասնագետ Խաչիկ Գալստյանը խոսելով Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան բանակցությունների մասին,  իբրև մասնագետ նշում է, որ բանակցային մշակույթի տեսանկյունից բանակցություն կոչվում է համատեղ որոշումների ընդունման գործընթացը: <Ես ենթադրում եմ, որ տասնյակ լրագորղների նեկայությամբ, բաց միջավայրում բանակցություններ վարելը այնքան էլ ընդունված պրակտիկա չէ:  Որպես կանոն շատ հաճախ իշխանություն- ընդդիմություն բանակցություններ տեղի են ունենում անդրկուլիսյան  միջավայրում, երբ որ հասարակությանը դրա մասին հայտնի չի էլ լինում, օրինակ նախընտրական պրոցեսներից առաջ իմ խորին համոզմամբ մեր երկրում և  շատ երկրներում, նախ տեղի են ունենում անդրկուլիսյան բանակցություններ, որոշակի պայմաանվորվածություններ են ձեռք բեվում  դա մասնագիտորեն կոչվում է կարտելային համաձայնություն, ինչից հետո բաց է թողնվում քաղաքական պրոցեսը:  Նախորդ դառը փորձը հաշվի առնելով ենթադրվում էր որ պետք է ամեն ինչ հրապարակային լիներ, բայց չափից դուրս հրապարակայնությունն էլ ունի իր խնդիրները: Ինչ պետք է արվեր՝ հրապարակավ ընդունել բանակցությունների կայացման փաստը, ինչից հետո արդեն փակ ռեժիմով պետք է  բանակցել, ինչի որովհետև բանակցությունը համարվում է բարդ արարողակարգային և պրոցեսուալ տեխնոլոգիաներ: Վարչապետն էլ իմ խորին համզմամբ այդքան էլ այդ հրապարակային ոճին հարմարեցված չէ, նա ավելի փակ քաղաքական գործիչ է և իր մոտ բանակցությունները հաջողվում են եթե որոշակի կոնֆեդենցիոնալ քողի տակ են անցկացվում:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն աշխատելու փորձ ունի, այդ ունակություններով գերազանց է: Երկուսություններից ավելի լավ ճանապարհ կոնֆլիկտների հաղթահարման համար մարդկությանը հայտնի չէ:

Back to top button