Հասարակություն

Ոստիկանության կոչը՝ լրագրողներին

Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ դիմելով լրագրողներին։

Հայտարարությունում մասնավորապես ոստիկանությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ»:

Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին «հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար»:

«Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում ձեր և ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված», — ասված է հայտարարությունում։

Back to top button