Տնտեսական

Խորհրդարանում փորձում են օրենսդրության միջոցով զսպել թանկացումը

Ինչ հետեւություններ կլինեն թանկացումների հարցով խորհրդարանական լսումներից հետո: Շատերին դեռեւս հետաքրքրում է հարցի պատասխանը: Հստակ խոստումներ լսումների ընթացքում այդպես էլ չտրվեցին, անգամ ակնարկ եղավ՝ հարկ եղած դեպքում կրկին հավաքվել ու նորից քննարկել:

Այսօր խորհրդարանում կրկին քննարկում էին, բայց արդեն առարկայական հարց՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների առաջարկը: Որ ոլորտների վրա է տարածվելու փոփոխությունը եւ ինչ է նախատեսվում՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

Հանրապետական խմբակցությունից պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Վահրամ Բաղդասարյանը կարծում են՝ իրենց նախաձեռնությամբ քիչ թե շատ կմեղմեն թանկացումները կոնկրետ ոլորտում: Հարկային օրենսգրքում պատգամավորների առաջարկած փոփոխությունները քննարկվելու են հաջորդ շաբաթ խորհրդարանի լիագումար նիստում: Իսկ թե ինչը դրդեց պատգամավորներին գնալ գործնական քայլերի՝ լսենք Խոսրով Հարությունյանից:

 

Որպես սրա հետեւանք, հասկանալի է, գալիս են թանկացումներ կամ նոր թանկացումների սպառնալիքներ: Այս խնդիրն են փորձում լուծել պատգամավորները՝ համապատասխան առաջարկությամբ:

Այսպիսով, պատգամավորներն առաջարկում են ուղեւորափոխադրողների համար վերանայել արտոնագրային հարկի չափը՝ այն նվազեցնելով անգամ 2017-ի մակարդակից եւ հնարավորություն տալ այդ ոլորտում աշխատողներին ընտրություն կատարել ավելացված արժեքի հարկի եւ արտոնագրային վճարի միջեւ։

Դեռ տարեսկզբին միջմարզային ուղեւորափոխադրողներից ոմանք փորձեցին թանկացնել ուղեվարձը: Կառավարությունից բացատրեցին՝ մրցույթը շահել էին ավելի մեծ գումարով, ծառայությունները մատուցում էին նախատեսվածից ավելի ցածր գնով: Թանկացած գները պահպանվեցին մի քանի օր, հետո վերականգնվեց հին վարձը, բայց խնդիրները՝ առկա սպառնալիքներով, մնացին: Շաբաթվա մեջ եւ անգամ օրվա ընթացքում միջմարզային տրանսպորտից օգտվող շարքային քաղաքացիներն էլ ամեն օր սրտատրոփ սպասում են ուղեվարձերի մասով նոր անակնկալների:

Առկա խնդիրներն ընդունում են նաեւ կառավարությունում: Գործադիրը դեմ չէ հարկային օրենսգիրքը փոփոխելու պատգամավորների առաջարկին, անգամ միացել են այդ նախաձեռնությանը՝ փոխանցում է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Հարցը խորհրդարանում քննարկվելու է հրատապության սկզբունքով՝ պնդում են բոլոր կողմերը: Դա կախված է նրանից, որ ուղեւորափոխադրող ընկերությունները գտնվում են անորոշ վիճակում՝ հստակ ժամկետներ են սահմանված հայտարարությունների եւ  վճարումների համար: Իսկ մինչ այդ դեռ պետք է կողմնորոշվել, թե ինչ հստակեցումներ են մտցվում այդ ոլորտում:

Back to top button