ԿարևորՄշակույթ

Վարպետության դաս՝ աշխարհահռչակ դերասանից


Իրադարձություն, որը կփոխի կինոյի ու թատրոնի մասին մեր պատկերացումները: Հայաստան է ժամանում համաշխարհային կինոարտադրության ամենապահանջված մասնագետներից մեկը՝ Իվանա Չաբբաքը:

Դերասանի վարպետության նրա հեղինակային մեթոդը կիրառում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Ջիմ Քերին, Հոլլի Բերին, Մեգ Ռայանը, հոլիվուդյան կինոյի տասնյակ մեգաաստղեր:

Աշխարհահռչակ մասնագետ Իվանա Չաբբաքի վարպետության դասը Երևանում կանցկացվի դեկտեմբերի 22-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Դերասանի վարպետության տեխնիկայի հեղինակային մեթոդի ութժամյա դասընթացը՝ ընտրված 9 դերասանների (Լուիզա Ներսիսյան, Լուիզա Ղամբարյան, Արսեն Գրիգորյան, Սոս Ջանիբեկյան, Սամվել Թոփալյան, Արման Նշանյան, Նարինե Գրիգորյան, Լևոն Հարությունյան, Ստեփան Ղամբարյան), հայ կինոյի ամենատարբեր մասնագետների ու արվեստասերների համար, Իվանա Չաբբաքը կանցկացնի դեկտեմբերի 22-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման կազմակերպիչներն ասում են, որ  սա մեծ ու հավակնոտ ծրագրի միայն առաջին քայլն է:

«Եթե մեզ հաջողվի բարձր մակարդակով ներկայանալ դեկտեմբերի 22-ին, Իվանա Չաբբաքը կտա իր համաձայնությունը Հայաստանում իր  դպրոց-ակադեմիան բացելու  վերաբերյալ»:

Դերասանուհի, պրոդյուսեր  Զառա Մխիթարյանն Իվանա Չաբբաքի տեխնիկան դասավանդելու իրավունք ունեցող  ոչ մեծաթիվ մասնագետներից մեկն է աշխարհում:  Հայազգի արվեստագետն   այդ իրավունքը ստացել է համառ աշխատանքի շնորհիվ, ինչպես ինքն է ձևակերպում՝ երեք տարի շարունակ Իվանայի կողքից չհեռանալով, որից հետո միայն Լոս Անջելեսում նրա մեթոդը դասավանդելու հնարավորություն է ստացել: Մեծ ցանկություն ունի, որպեսզի դերասանի վարպետութայն Իվանայի մեթոդն իր օգուտը բերի նաև հայ կինոարտադրության ոլորտում:

Չաբբաքի հայաստանյան այցի միջոցառումների կազմակերպիչ,  ,,The power of,, ընկերության տնօրեն Ինգրիտ Կոկչյանի խոսքով՝

«Համաշխարհային կինոարտադրության ամենապահանջված մասնագետներից մեկը համարվող Չաբբաքի՝ դերասանի վարպետության հեղինակային մեթոդը կիրառել են Բրեդ Փիթը, Ջիմ Քերին, Հոլլի Բերին, Մեգ Ռայանը, հոլիվուդյան կինոյի տասնյակ մեգաաստղեր: Չաբբաքը ճանապարհորդում է բոլոր զարգացած երկրներում՝ հիմնելով իր ակադեմիաները: Մեզ բախտ վիճակվեց Հայասատնում ևս նման պրոֆեսիոնալին  հյուրընկալելու համաձայնությունը ստանալ:  Սա իրադարձություն է, որը կփոխի կինոյի ու թատրոնի մասին մեր պատկերացումները,  կսթափեցնի ոլորտի  հայ մասնագետներին ու շատ բան կփոխի մեր իրականության մեջ»:

Չաբբաքի ակադեմիան Հայասատանում բացելու դեպքում այն կհամարվի տարածաշրջանում առաջինը: Ինգրիտ  Կոկչյանի խոսքով, դա մեծ աշխուժություն կմտցնի՝ աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան «ձգելով» կինոգործիչներին:

«Իվանա  Չաբբաքի  հետ Հայաստան կժամանի աշխարհահռչակ պրոդյուսեր: Դեկտեմբերի 23-ին նրա մասնակցությամբ կլոր սեղանին հայ կինոգործիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կինոնախագծերը, ֆիլմերի հակիրճ բովանդակությունը: Եթե ամերիկացի  հյուրը հավանի որևէ նախագիծ, կարող է ծնվել հայ-ամերիկյան կինոարտադրանք, ինչը կարող է դառնալ առաջին կամուրջը Հայաստանի և Հոլիվուդի միջև:

Back to top button