Մշակույթ
«Հաղթանակի կոդ»-ը դաստիարակչական մեծ նշանակություն կունենա մեր երիտասարդության համար. քաղաքագետ


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երկու տարի առաջ քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանն ու ռեժիսոր Գագիկ Հարությունյանը կազմակերպեցին 15 րոպե տևողությամբ երեք ֆիլմի շնորհանդես՝ «Հաղթանակի կոդ» ընդհանուր վերնագրով։
«Մուսա լեռից Խանապատ» փաստավավերագրական 4-րդ ֆիլմը վերոնշյալ երեքի շարունակությունն է: ֆիլմը, քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի ներկայացմամբ, գրեթե ամբողջական է` 1 ժամ տևողությամբ:
Ռեժիսորը Գագիկ Հարությունյանը հետաքրքիր լուծումներով է կապել մեր երկու՝ Մուսա լեռան ու Արցախի Ասկերանի շրջանի Խանապատ գյուղի հերոսական պաշտպանությունները: