Քաղաքական

Իշխանությունը կատարել է իր խոստումները, ասում է հանրապետական պատգամավորը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/271112NERQAXAQAKAN.mp3

Միայն ՀՀԿ-ն է տղամարդավարի հայտարարել  իր թեկնածուի մասին, այսօր շեշտեց հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը` անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին: Նա կեսկատակ ասաց, թե թասիբի են գցում  հնարավոր թեկնածուներին` հավելելով որ հայտնի չէ` Լևոն Տեր- Պետրոսյանը ուզո՞ւմ է դառնալ նախագահ, թե՞ ոչ:
Պատգամավորի կարծիքով` Օսկանյանը նախագահի հարմար թեկնածու չէ, հազիվ իր գործերով է զբաղված, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ  միշտ ասում է` «հաջորդ դասին»:

Այսքանը` սպասվող նախագահական ընտրությունների մասին:
Խոսելով ներքին սոցիալական խնդիրներից` Համլետ Հարությունյանն ասաց, որ իշխանությունը կատարել է իր խոստումները, բայց կան նաև բացթողումներ: Նրա խոսքով` ՀՀ նախագահն անհաշտ պայքար է ծավալել կոռուպցիայի, հովանավորչության դեմ:

Հանրապետական պատգամավորի կարծիքով` առաջիկայում սոցիալական ոլորտում որոշակի հաջողություններ կլինեն` հարուստները լավ են ապրում, իսկ միջին խավի համար կենսամակարդակը բարձրանալու է, կարծիք հայտնեց պատգամավորը:

Թողնել պատասխան

Back to top button