Քաղաքական
Օդանավակայանի գործարկման ուշացումը պայմանավորված չէ Ադրբեջանի սպառնալիքներով
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուշացումը կապված է անվտանգության խնդիրների հետ, այլ ոչ թե Ադրբեջանից սպառնալիքներով, Երևանի պետական համլսարանի ուսանողների հետ հանդիպմանը ժամանակ ասել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը: Նա նշել է, որ, այնուամենայնիվ, շինարարության ընթացքում նաեւ այդ սպառնալիքներն են հաշվի առել։
|Թռիչքուղոին պետք է այնպես լինի, որ ադրբեջանական տարածք «չընկնի» եւ խոցելիությունը լինի զրո, հակաօդային ուժերը կարողանան ապահովել ինքնաթիռի անվտանգ թռիչքը»,- ասել է նա։
Մայր բուհ- ի ուսանողներն Արցախում էին նոյեմբերի 2- 4- ը՝ մասնակցելու համար ավանդական ծառատունկին, որն այս տարի նվիրված էր Շուշիի եւ Քաշաթաղի ազատագրման 20-ամյակին: