ԿարևորՄիջազգային

Փոթորկի պատճառով ԱՄՆ-ում 6 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի.Զոհերի թիվը հասել է 16-ի

«Սենդի» փոթորիկից առաջացած ջրհեղեղի հետևանքով նյու-յորքյան մետրոյի թունելների մի մասը լցվել է ջրով: Քաղաքի իշխանությունները հայտնում են , որ Իստ Ռիվեր նեղուցի տակ գտնվող թունելները ծածկված են առնվազն մեկ մետրանոց ջրի շերտով: Վերջին տեղեկությունների համաձայն «Սենդի» փոթորիկի զոհերի քանակը ավելացել է 10-ով: Զոհեր կան Նյու-Ջերսիում, Մերիլենդում, Փենսիլվանիայում և Կոնեկտիկուտում: Ասոշեյթեդ պրես գործակալության տվյալներով ԱՄՆ արևելյան ափամերձ շրջանում առանց էլեկտրականության է մնացել 3.1 միլիոն մարդ: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ փոթորիկը առաջիկա մեկ երկու ժամերի ընթացքում կհեռանա քաղաքից և, որ ջրի մակարդակն աստիճանաբար կսկսի նվազել: Սակայն «Սենդին» սպառնում է նաև  Վաշինգտոնին: Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է Պոտոմակ գետի ափին գտնվող  բնակավայրերի բնակիչներին, որ չորեքշաբթի  պատրաստ լինեն «1996 թվականից հետո հնարավոր ամենաուժեղ ջրհեղեղին»:

Թողնել պատասխան

Back to top button