ԿարևորՀասարակություն

Հարություն Կարապետյան. «Մեգա ծրագրերի հետևից են ընկել, այն էլ` հայտնի չէ` ե՞րբ կլինի կամ կլինի՞ ընդհանրապես, թե՞ ոչ»

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

[pro-player width=’530′ height=’253′ type=’video’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/NVARD-26.mp3

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամն այս տարի նշում է անընդմեջ գործունեության 15-ամյակը: Այս տարիների ընթացքում հիմնադրամը շուրջ 5 մլն դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այնպիսի նախագծերի իրականացման համար, որոնք առանձնացել են իրենց գիտական նշանակությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը` նկատելով, որ դրանք ընտրվել են մրցութային կարգով: «Ռադիոլուր»-ի խնդրանքով անդրադառնալով գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը` Հարություն Կարապետյանն ասել է, որ ճիշտ ուղղությամբ չենք գնում:

«Գիտության պետական կոմիտեի ստեղծումից հետո հիմանական շեշտը դրվեց բազային ֆինանսավորման վրա: Դա, եթե չասենք ամբողջությամբ կոռուպցիա է, ապա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե իրականացվեր գիտության ֆինանսավորման մրցութային սկզբունքը»,-ասել է Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահը:

«Գումարները քիչ չեն: 25 մլն դոլար կա պետբյուջեում գիտության ոլորտի համար: Սարքավորումներ չեն գնվում: Մեգածրագրերի հետևից են ընկել, այն էլ` հայտնի չէ` ե՞րբ կլինի կամ կլինի՞ ընդհանրապես, թե՞ ոչ: Միջազգային համագործակցության ուղղությամբ ինչ որ բաներ արվում են, ժամանակը ստիպում է անել, բայց կարծում եմ` եղած հնարավորությունները կարելի էր եռապատիկ, քառապատիկ արդյունավետ օգտագործել»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button