ԿարևորՄիջազգային

Հունաստանում գործադուլի են պատրաստվում նաեւ բժիշկները, իրավաբանները, լրագրողները

Բժիշկները, իրավաբանները, փաստաբանները, լրագրողները, ինժեներները, դեղագործները և այլ ոլորտների աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացնում Հունաստանում հինգշաբթի կայանալիք 24-ժամյա համընդհանուր գործադուլի նախօրեին: Արհմիություններն այսօր բողոքի երթ կանցկացնեն Աթենքում՝ ֆինանսների նախարարության շենքի մոտ,-հայտնում է RIA Novosti-ն: Գործադուլավորների պահանջների մեջ է մտնում աշխատանքի շուկայում բարեփոխումների կասեցումը, որոնք թեև կոչված են մրցակցության բարձրացմանը, սակայն կհանգեցնեն արտոնությունների վերացմանը, որոնցից օգտվում են մի շարք մասնագիտությունների տեր մարդիկ: Բացի այդ, նրանք դժգոհում են աշխատավարձերի և թոշակների կրճատումներից, որոնց հիմքում երկրին վարկային օգություն տրամադրող Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներն են: Գործադուլների հետևանքով այսօր և վաղը հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կաշխատեն միայն հերթապահ անձնակազմեր: Լրագրողների 24-ժամյա գործադուլը սկսվել է այսօր: Հինգշաբթի լրագրողները կանցկացնեն 4-ժամյա գործադուլ: Վաղը, ինչպես սպասվում է, Հունաստանում փակ կլինեն բոլոր պետական հաստատությունները և բազմաթիվ մասնավոր ձեռնարկություններ: Հինգշաբթի երկրում խաթարված կլինի նաև տրանսպորտային հաղորդակցությունը: Սպասվում է, որ գործադուլին կմիանան նաև ավիակարգավարները, սակայն նրանց արհմիությունը դեռևս այդ առնչությամբ որոշում չի ընդունել: Երկրում զանգվածային բողոքի ցույցեր են սպասվում:

Թողնել պատասխան

Back to top button