

«Հումորը ոչ թե գռեհկություն փոխանցելու, այլ հասարակությունների վերաբերմունքի մասին մտածելու ժանր է»,- ասում է կատակերգու Վարսիկ Ներսիսյանը, որը մոտ երեք տասնամյակ ապրում է ԱՄՆ-ում։
Նա Հայաստանում է և ապրիլի 25-ին «Գոյ» թատրոնում ներկայանալու է հումորային մոնոներկայացմամբ։ «Ինչպես շատերը Հայաստանից դուրս, ես նույնպես տեղյակ եմ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մշակույթի ու քաղաքականության մեջ։ Այս բոլորը հաշվի առնելով` որոշեցի հենց «Գոյ» թատրոնում ներկայացում խաղալ»,- ասում է Վարսիկ Ներսիսյանը։
Նա փաստում է, որ ամերիկահայերը մի ընդհանրություն չեն, նրանք էլ են տարբերվում միմյանցից, այնտեղ կենցաղը կլանում է մարդկային շփումները։
«Մենք նաև օրինապահ չենք։ Ես հաճախ եմ խոսում հայության մասին։ Նաև տարբեր երկրներից ԱՄՆ տեղափոխված հայերի մասին՝ իրենց իսկ բարբառով»,- նշում է Վարսիկը։
Մեր հայրենակցուհին նաև իր ուժերն է փորձել ամերիկյան կոմեդիայում։ Ասում է, որ իրեն շատերն են նկատել, սակայն կյանքի դժվարությունները ու նաև սեփական ծուլությունը խանգարել են կարիերա սկսել ԱՄՆ-ում։
Ո՞րն է կրթությամբ երգչուհի Վարսիկ Ներսիսյանի` հումորի այսօրվա ընկալումը․ կլսենք հաղորդման ընթացքում։