ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը հաստատեց բյուջեի կատարողականը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Ազգային ժողովն այսօր 70 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Ինչպես և ակնկալվում էր, փաստաթղթի շուրջ հակառակ գնահատականներով հանդես եկան իշխող Հանրապետական կուսակցության և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը բարձր գնահատեց գործադրի կողմից 2011 թվականի բյուջեի կատարողականը:

Իսկ ահա Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը անխնա քննադատեց կառավարության հաշվետվությունը: Ըստ պատգամավորի՝ ներկայացնելով արձանագրված հաջողոությունները, գործոդիրը այնուամենայնիվ չի ձեռնարկել տնտեսությանն առողջացմանն ուղղվաժ գործնական քայլեր:
Իշխող քաղաքական կոալիցիայի մաս կոզմող «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն իր հերթին նշեց բյուջետային քննարկումների կարևորությունը` պետական միջոցների վերահսկման տեսանկյունից: Ըստ նրա՝ բյուջեյի կատարողականը պետք է հիմք դառնա հետագա տնտեսական ռազմավարության ճիշտ մշակման համար:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց կառավարության բացթողումները, հատկապես սոցիալական ոլորտում: Ըստ նրա՝ գործադրի քաղաքականությունն այս ուղղությամբ չի նպաստում երկրում աղքատության հաղթահարմանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այնուամենայնիվ, 2011-ի ցուցանիշները գնահատեց դրական: Նա հավաստիացրեց, որ ձեռք բերված տնտեսական նվաճումները կկրեն շարունակական բնույթ:
Ի դեպ՝ ինչպես և նախորդ օրը, խորհրդարանի այսօրվա լիագումար նիստը անցավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խմբակցության անդամների բացակայությամբ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button