ԿարևորՀասարակություն

Պետական պարգեւներ՝ Անկախության տոնի առթիվ

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Բաղրամյան 26-ի դռներն այսօր բաց էին ամենատարբեր ոլորտներում, ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների առջեւ: Նրանց բոլորին միավորող առիթը, սակայն, մեկն էր՝ Անկախության տոնի առթիվ ստանալ պետական պարգեւներ ու կոչումներ:

Ծաղիկ Վարդանյանը դահլիճում, նստած էր հեռվում ու աննկատ, մինչեւ չլսեց անունն ու չմոտեցավ ստանալու ծնողական փառքի մեդալը: Ամուսնու՝ Արմեն Վարդանյանի հետ, 10-ը երեխա ունեն՝ հպարտ են:

Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է՝ հաճելի ու պատվաբեր առաքելություն է՝ մարդկանց պարգեւներ ու կոչումներ շնորհել իրենց երկարամյա աշխատանքի ու հայրենիքին նվիրված ծառայության համար:

Անկախության տոնի միջոցառումների մեկնարկը նախագահականում տալը լավ ավադույթ է՝ պետական մակարդակով երախտիքի ու ուշադրության արժանացած անհատների հետ միասին:

Back to top button