Նրանք խելացի են, նախաձեռնող և պատասխանատու, տիրապետում են հաղորդակցման էթիկային, ունեն ստեղծագործական միտք, նոր գաղափարներ և, որն ամենակարևորն է, նրանք գերազանց գիտեն, թե ինչպես արագ, ճիշտ ու արդյունավետ հաղորդակցվել տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ:
Հասարակայնության հետ կապեր. 21-րդ դարի ամենապահանջված և ամենամոդայիկ մասնագիտություններից մեկը:
Հասարակայնության հետ կապերի մասնագետի դերն անգնահատելի է յուրաքանչյուր ընկերության կամ անհատի դրական և բարենպաստ պատկերի, ապրանքանիշի հեղինակության կառուցման, բիզնեսի հաջողության ապահովման գործում: Այս մասնագետների վարպետության և ջանքերի արդյունքում է ստեղծվում հաղորդակցությունը հանրության հետ, որոնք, իրականացնելով լայնածավալ գործունեություն, քայլ առ քայլ կերտում են կազմակերպության, ապրանքի կամ անհատի հեղինակությունն ու վստահությունը՝ ձևավորելով դրական կարծիք, իրականացնելով փոխշահավետ հարաբերություններ և, ի վերջո, ապահովելով հաջողություն:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի և մագիստրոսական ծրագրերի ղեկավար, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Նվարդ Մելքոնյանը:




